Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորվել է նաև տուժած կնոջ եղբայրը. Syunik News

01 Հոկտեմբերի 2026, 18:50

Քաղաքականություն

«Syunik News»-ի հետ զրույցում միջադեպից տուժած Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանը, հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է բնակելի տան տարածք և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է ներխուժած զինծառայողին, ինչից հետո վերջինս կրակ է բացել նրա ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը ստացել է ոտքի հրազենային վնասվածք, իսկ նրա եղբայրը վնասվել է ձեռքի հատվածում։

«Այժմ Անիին տեսակցել չեն թույլատրում։ Նա մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, ինչի պատճառով ստիպված եղանք լրացուցիչ արյան պաշար տեղափոխել Գորիս՝ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից։ Այս պահին ընթանում է վիրահատությունը։ Բժիշկները նշել են, որ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- նշել է Սարիբեկ Ավետիսյանը։