Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է. նախարար
02 Հոկտեմբերի 2026, 11:15
Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք, այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-գրել է Ավանեսյանը։