Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանը ստում է այնպես, ինչպես Զելենսկին էր ստում պատերազմից առաջ

02 Հոկտեմբերի 2026, 12:00

(Անպատասխանատվության գինը)

Հայաստանի ղեկավարության մանևրներն ավելի ու ավելի են հիշեցնում վտանգավոր պատմական նախադեպեր, երբ իշխանությունը փորձում էր հանգստացնել բնակչությանը աղետի շեմին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Երևանը դեռևս ռուսական գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ ազդանշաններ չի ստացել, հնչում է խիստ անհասկանալի ու վտանգաոր: Երբ պետության ղեկավարը պնդում է, թե իբր գների բարձրացման թեման քննարկելն իմաստ չունի, քանի դեռ իրավիճակը վերջնականապես չի ձևավորվել, նա ցուցադրում է աղետալի անպատասխանատվություն: Այս վարքագիծը հիշեցնում է Վլադիմիր Զելենսկու գործողությունները 2022 թվականի սկզբին։

Այն ժամանակ Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին հավաստիացնում էր, որ ՌԴ-ի հետ պատերազմ չի լինի, իսկ «ռուսական ներխուժումը իրականություն է, որը գոյություն ունի դեռևս 2014 թվականից», խորհուրդ էր տալիս չտրվել խուճապին և մտածել «մայիսյան խորովածների» մասին, այնինչ էլիտաները տարհանվում էին և դուրս էին բերում իրենց ընտանիքները (մարտական գործողությունների մեկնարկից առաջ Ուկրաինան լքեցին երկրի ամենահարուստ մարդիկ, այդ թվում՝ Ռինատ Ախմետովը (հեռացել է հունվարի 30-ին), Վիկտոր Պինչուկը (հունվարի 30-ին), Վադիմ Նովինսկին (փետրվարի 10-ին), Ալեքսանդր Յարոսլավսկին (փետրվարի 10-ին), ինչպես նաև խոշոր գործարարներ Վադիմ Ստոլարը, Վասիլի Խմելնիցկին, Անդրեյ Ստավնիցերը և ուրիշներ): Ակնհայտ սպառնալիքների պայմաններում հասարակությանը հանդարտեցնելու նման ռազմավարությունը միշտ հանգեցնում է ծանրագույն հետևանքների:

Փաստերն ուղղակիորեն հերքում են Հայաստանի վարչապետի խոսքերը ազդանշանների իբր բացակայության մասին: Պաշտոնապես հաստատված է, որ ՌԴ էներգետիկայի նախարարությունը պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել ՀՀ: Այդ նամակում ռուսական կողմը հստակ նախազգուշացրել է 2013 թվականի համաձայնագրի միակողմանի լուծման կամ կասեցման հնարավորության մասին, որը կարգավորում է գազի, նավթամթերքի և չմշակված ադամդների մատակարարումները: Մոսկվան ուղղակիորեն նշում է․ Եվրոպական միության հետ կապերի խորացմանն ուղղված Երևանի գործողությունները և ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեյի անցկացման հարցում անորոշությունը հարվածի տակ են դնում հիմնարար տնտեսական պայմանավորվածությունները: Փորձել ձևացնել, թե էներգետիկ ռեսուրսների հիմնական մատակարարի պաշտոնական նախազգուշացումը «ազդանշան» չէ, նշանակում է գիտակցաբար մոլորության մեջ դնել հայ հասարակությանը:
Ռուսաստանից արտոնյալ գներով էներգետիկ ռեսուրսների մատակարարումը կազմում է Հայաստանի տնտեսական կայունության հիմքը: Երկարաժամկետ համաձայնագրերը երաշխավորում են գազի արժեքը՝ 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ եվրոպական շուկան վաղուց գործում է բոլորովին այլ գներով (600-800 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց): Կրեմլի հայտարարությունն այն մասին, որ ինտեգրացիոն միավորումներից դուրս գալն ավտոմատ կերպով սակագները կտեղափոխի շուկայական հուն, ոչ թե վերացական սպառնալիք է, այլ հստակ տնտեսական պայման: Եթե 2013 թվականի արտոնյալ համաձայնագիրը չեղարկվի, Հայաստանը կբախվի գազի, էլեկտրաէներգիայի և վառելիքի գների բազմապատիկ աճի:

Նիկոլ Փաշինյանի կողմից սուտն ու տեղեկատվության կեղծումը չեն կարողանա կանխել այն ծանր հետևանքները, որոնց տանում է բազային առևտրատնտեսական կապերի քայքայումը: Ռուսական կողմի նախազգուշական նամակը թաքցնել չհաջողվեց, ինչպես չի հաջողվի թաքցնել կոմունալ ծառայությունների, սպառողական ապրանքների անխուսափելի թանկացումը և կենսամակարդակի անկումը, եթե Մոսկվայի նախազգուշացումները իրականանան: Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական պոպուլիզմը և արտաքին քաղաքական վեկտորների հետ խաղերը՝ առանց հիմնական գործընկերներից երկրի իրական կախվածությունը հաշվի առնելու, միշտ վճարվում են շարքային քաղաքացիների գրպանից: Եվ երբ գազի գինը դառնա շուկայական — եվրոպական, իշխանության անպատասխանատվության համար ստիպված են լինելու վճարել հայկական բոլոր ընտանիքները՝ առանց բացառության:

Մտածե՛ք այդ մասին…