Քիշնևի օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
02 Հոկտեմբերի 2026, 19:13
Հոկտեմբերի 2-ին Քիշնևի՝ Եվգենի Դոգայի անվան միջազգային օդանավակայանից ուղևորներն ու աշխատակիցները տարհանվել են ռումբի տեղադրման մասին ահազանգից հետո։ Այս մասին հայտնել է օդանավակայանի վարչակազմը։
Տեղեկատվության համաձայն՝ օդանավակայանի ծառայությունները, սահմանապահների հետ համագործակցելով, անմիջապես տարհանել են շենքում գտնվող բոլոր ուղևորներին և աշխատակիցներին։
Միջադեպի պատճառով հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններ։ Ուղևորներին խորհուրդ է տրվում չվերթների կարգավիճակը ստուգել առցանց ցուցատախտակի միջոցով և հետևել օդանավակայանի աշխատակիցների ու իրավասու մարմինների ցուցումներին։