87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին
03 Հոկտեմբերի 2026, 12:50
87-րդ տարում մահացել է խորհրդային և ռուս հոգեթերապևտ, էքստրասենս Անատոլի Կաշպիրովսկին։ Այդ մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
Կաշպիրովսկին հայտն է դարձել 1988 թվականին՝ խորհրդային հեռուստահաղորդումներից մեկի հյուրը լինելուց հետո, սակայն լայն հանրության ուշադրությունը նրա նկատմամբ հատկապես մեծացել է1989 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզման գործընթացի սկզբնական շրջանում, երբ Կիևում հեռուստատեսությամբ հեռարձակվել է նրա կողմից իրականացվող «բուժման» գործընթացը։
Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում կրկին մեծ տարածում էր ստանում մոգության և պարանորմալ երևույթների թեման։ Կաշպիրովսկին դարձել է «վերակառուցման» շրջանի խորհրդանիշներից մեկը։
1993 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, իսկ 1995 թվականին տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ գումար էր վաստակում նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթյալների բուժմամբ։