Ադելիա Պետրոսյանը Բաթումիում արծաթե մեդալ է նվաճել
03 Հոկտեմբերի 2026, 21:20
Հայազգի ծագմամբ ռուս գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր և Օլիմպիական խաղերի մասնակից Ադելիա Պետրոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող Trialeti Trophy «Չելենջեր» շարքի մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել կանանց մենասահքի մրցումներում։
Կարճ և ազատ ծրագրերի հանրագումարով Պետրոսյանը հավաքել է 204,16 միավոր՝ համապատասխանաբար 68,42 և 135,74 միավոր։
Հաղթող է դարձել էստոնացի Նինա Պետրիկինան՝ 205,94 միավորով (74,69+131,25), իսկ բրոնզե մեդալը նվաճել է ռուս Աննա Ֆրոլովան՝ 203,21 միավորով (73,31+129,90)։
Բաթումիում անցկացված մրցաշարը Պետրոսյանի համար առաջինն էր Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալուց հետո։
Մարզուհին մասնակցել է Իտալիայում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը։