Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Գուրամ Ամարյանը՝ առանց կատակների․ ամենաանձնականի՝ ընտանիքի, սիրո, կորուստների ու երազանքների մասին

04 Հոկտեմբերի 2026, 14:00

«Alter ego» նախագծի նոր թողարկման հյուրը հայտնի ստենդափ-կատակերգու Գուրամ Ամարյանն է, ով անցել է ՈՒՀԱ-ից ու շուկայում աշխատելուց մինչև երկրի ամենաճանաչված ստենդափ-կատակերգուներից մեկը դառնալու ուղին՝ սեփական շոուներով, YouTube-յան նախագծերով և տասնյակ քաղաքներում անցկացվող համերգային շրջագայություններով։

Կատակների, համերգների և հազարավոր մարդկանց ծիծաղեցնելու կարողությամբ մարդու կերպարի հետևում հաճախ աննկատ է մնում նրա անհատականության խորությունը։ Մենք սովոր ենք Գուրամին տեսնել բեմում, սակայն քչերը գիտեն, թե ինչպիսին է նա բեմից դուրս՝ որքան է գնահատում ընտանիքը, հիշում իրեն արված բարությունը, պահպանում իր արմատների հետ կապն ու որքան մեծ սեր ունի հարազատների հանդեպ։

Այս հարցազրույցը մի մարդու պատմությունն է, ով ժամանակին ընդամենը 40 հազար ռուբլով եկել էր Մոսկվան նվաճելու, երկու տարի անվճար ելույթներ էր ունենում և քայլ առ քայլ առաջ էր գնում դեպի հաջողություն։

Ի՞նչ դեր են նրա կյանքում ունեցել ծնողներն ու պապիկը։ Ինչո՞ւ է ընտանիքը մինչ օրս մնում նրա գլխավոր հենարանը։

Ինչպե՞ս սկսվեց Գուրամի և Էկայի սիրո պատմությունը։ Ի՞նչ փոխվեց նրա կյանքում Էկայի հայտնվելուց հետո, և ո՞ր պահին նա հասկացավ, որ հենց նրա հետ է ցանկանում անցնել իր ամբողջ կյանքի ճանապարհը։

Սա զրույց է այն մասին, որ փողն ու հանրաճանաչությունը ամենևին էլ ամենակարևորը չեն։ Այն արժեքների մասին է, որոնք Գուրամի համար մնում են անփոփոխ՝ մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքի կարևորության մասին՝ անկախ սեփական դիրքից, քեզ արված բարությունը հիշելու և գնահատելու, և երբեք սեփական արմատները չմոռանալու մասին։

Ստացվեց զրույց ո՛չ միայն հումորի և հաջողության, այլ առաջին հերթին՝ մարդու մասին։ Անկեղծ, ջերմ և տեղ-տեղ՝ շատ հուզիչ։

«Alter ego»-ն Նոննա Ալեքսանյանի հեղինակային էքսկլյուզիվ հարցազրույցների շարք է՝ հայտնի և հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միավորում է սերը Հայաստանի հանդեպ։

Մանրամասները՝ տեսանյութում։