Եթե այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին․ Քրիստինե Վարդանյան
06 Հոկտեմբերի 2026, 11:48
Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ՝ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Շատ վատ բան եմ ասելու, բայց եթե այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին։ Այս մասին Աժ նիստում հայտարարել է «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Խոսելով օրակարգում ընդգրկված եկեղեցուն վերաբերող հարցերի մասին՝ պատգամավորը հայտարարել է, որ իշխանության գործողությունները, իր համոզմամբ, հակազդեցություն են առաջացնելու։
«Ես կարծում եմ՝ խոշոր հաշվով, եկեղեցին, բոլոր այն կառույցներն էլ, որոնց դեմ ՔՊ-ն արշավ է իրականացնում, պիտի մեծ շնորհակալություն հայտնեն ՔՊ-ին։ Կառավարության շենք կարելի է ծաղկեփունջ ու կոնֆետներ ուղարկել, որովհետև չկա ազդեցություն, որ չի ծնում հակազդեցություն։ Ձեր գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի, դրանում համոզված եմ»։