Նիստերի դահլիճը չարժե վերածել գլադիատորական մարտերի․ Աննա Գրիգորյան
06 Հոկտեմբերի 2026, 12:02
Այսօրվա միջադեպի համար երկու պատասխանատու անձ կա՝ Ազգային ժողովի փաստացի ղեկավարը և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Պարոն Ղալումյան, Ձեզ վրա իսկապես նման պարտավորվածություն դրվա՞ծ է, որ ամեն անգամ պետք է հրահրվի հերթական սադրանքը։ Ես չեմ հիշում անցնող վեց տարիների ընթացքում մի նման իրավիճակ՝ քաշքշոց լինի, ծեծկռտուք լինի, որի նախաձեռնողը դուք չլինեք։
Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ արդյոք ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել գլադիատորական մարտերի։ Չարժե, հաստատ չարժե։ Ես իսկապես հույս ունեմ, որ հաջորդ անգամ զերծ կմնաք նոր դրվագներ հրահրելուց»։