Լիբանանի նախագահը ցավակցել է Արամ Ա կաթողիկոսին՝ եղբոր մահվան կապակցությամբ

06 Հոկտեմբերի 2026, 19:30

Քաղաքականություն

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին՝ անձամբ ցավակցություն հայտնելու նրա եղբոր՝ Ավետիս Քեշիշյանի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է Նյու Յորքում։

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն ու հոգևոր առաջնորդը քննարկել են նաև Լիբանանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրի կայունության ու համերաշխության պահպանման գործում հայ համայնքի կարևոր դերակատարությունը։

Հիմա եթերում