Երևանում հայտնաբերվել է ՀՀ կարմիր գրքում գրանցված գիշատիչ լորաճուռակ

13 Մայիսի 2023, 19:00

Պատմություն

Մայիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր բազե է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է (թևը վնասված), գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

Հիմա եթերում