Ադելիա Պետրոսյանը գլխավորել է ISU-ի Գրան պրիի պահեստային մարզիկների վարկանիշը

08 Հոկտեմբերի 2026, 15:12

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր և Օլիմպիական խաղերի մասնակից Ադելիա Պետրոսյանը գլխավորել է Գրան պրիի փուլերի պահեստային գեղասահորդների ցուցակը։ Այս մասին հաղորդվում է Գեղասահքի միջազգային միության (ISU) կայքում։

19-ամյա Պետրոսյանը 204,16 միավորով առաջատարն է: Պահեստային գեղասահորդները հնարավորություն են ստանում մասնակցելու մրցաշարին, եթե քվոտա ստացած մասնակիցներից որևէ մեկը հրաժարվում է ելույթից։

Անցած շաբաթ Պետրոսյանը Բաթումիում կայացած «Չելենջեր» շարքի Trialeti Trophy մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը։

ISU-ն ռուս մարզիկներին թույլատրում է մասնակցել մրցումներին չեզոք կարգավիճակով, սակայն վարկանիշային միավորների բացակայության պատճառով նրանք դեռևս սահմանափակ քանակությամբ քվոտաներ ունեն գլխավոր մրցաշարերի համար։

Հիմա եթերում