Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանին՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարգավորելու հարցում. Պուտին

08 Հոկտեմբերի 2026, 22:50

Քաղաքականություն

Պուտինը Թուրքմենստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում և խնդրել է նրան իր բարեմաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

Հանդիպման ժամանակ Պուտինը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես սուր խնդիր։

Հիմա եթերում