Շառլ Միշելն ու Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը

29 Օգոստոսի 2023, 17:05

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում քննարկել են Արցախի հարցը։

«Բլեդի ռազմավարական համաժողովի ժամանակ Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում ընդլայնման նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ու Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս քննարկումները մեր գործընկերային աշխատանքի առանցքն են»,- X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում գրել է կանադացի քաղաքական գործիչը: