Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է. Փաշինյան

09 Հոկտեմբերի 2026, 11:10

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին երկու և ավելի տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չենք ունեցել։ Մինչդեռ սկսած 1990-ականներից՝ ավելի քան երեսուն տարի շարունակ, ամեն տարի երկու կողմից էլ եղել են զոհեր և վիրավորներ»,- նշել է նա։