Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին նախագահել ԱՊՀ-ում․ Ալիև
09 Հոկտեմբերի 2026, 11:40
Ադրբեջանը 2028 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը կկազմակերպի Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության վերաբերյալ որոշմանն աջակցելու համար։ Մենք դա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը»,- ասել է նա։