Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին
09 Հոկտեմբերի 2026, 11:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների առաջնորդների նեղ կազմով հանդիպման ժամանակ Համագործակցության գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական, նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Իհարկե, բարի ավանդույթի համաձայն, սիրելի՛ բարեկամներ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 21-ին, որտեղ, ինչպես միշտ, ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպման», — ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ նախաամանորյա հանդիպման ընթացքում կարող են քննարկել բոլոր ընթացիկ և հեռանկարային հարցերը։