Գվատեմալայում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ անհետ կորել է

09 Հոկտեմբերի 2026, 13:41

Միջազգային

Գվատեմալայում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ անհետ կորել է, հայտնում է Diario de Centro América-ն։

Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ատիտլան լիճը։ Օդանավում եղել է յոթ մարդ։

«Յոթ ուղևորներից հինգը փրկվել են և չեն տուժել, իսկ մյուս երկու անձինք շարունակում են անհետ կորած համարվել»,- հայտնում է պարբերականը։

Հիմա եթերում