Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ փոխգործակցության հարցեր

09 Հոկտեմբերի 2026, 17:30

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ հարթակներում առկա օրակարգային խնդիրների շուրջ։