8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Պանամայում

09 Հոկտեմբերի 2026, 23:40

Միջազգային

Պանամայում 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, ցնցումները գրանցվել են հինգ կիլոմետր խորության վրա։

Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա։ 

ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային գործակալությունը Պանամայում գրանցված երկրաշարժից հետո Լատինական Ամերիկայի մի շարք երկրների համար ցունամիի վտանգ է կանխատեսել և նախազգուշացում հրապարակել։

Այս երկրների ցանկում են Գվատեմալան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Նիկարագուան, Պանաման, Պերուն, Սալվադորն ու Էկվադորը։