Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

11 Հոկտեմբերի 2026, 14:50

Միջազգային

Թուրքիայի Մանիսա նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու բուժանձնակազմը։ Վթարի պատճառներն ու մանրամասները պարզվում են։

Հիմա եթերում