Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մեկնարկի մասին
11 Հոկտեմբերի 2026, 19:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը դադարեցնելու վերաբերյալ։
«Այս պահից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադարը։ Երկու կողմերն էլ համաձայնության են եկել։ Մի՛ խախտեք այն», — նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը։