Օսմանյան տիրապետությունը՝ «խավարի հազարամյակ». հույն եվրապատգամավորը պահանջում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ

12 Հոկտեմբերի 2026, 17:50

Քաղաքականություն

Հունաստանը ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրանգոսը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային։ Իր հայտարարության մեջ նա թուրքերին անվանել է «բարբարոս մոնղոլներ» և Եվրոպական միությանը կոչ արել անհապաղ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ։ Ֆրանգոսը նաև օսմանյան տիրապետության շրջանը բնութագրել է որպես «խոլերայի» և «խավարի» հազարամյակ։

Եվրապատգամավորի հայտարարությունը հնչել է Աթենքի և Անկարայի միջև Էգեյան ծովի, միգրացիոն ճգնաժամի և տարածաշրջանային անվտանգության շուրջ շարունակվող տարաձայնությունների ֆոնին։

Հիմա եթերում