Համբարձում Ալեքսանյանը՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
13 Հոկտեմբերի 2026, 17:40
ԲԿՄԱ-ի հարձակվող հայազգի ֆուտբոլիստ Համբարձում Ալեքսանյանը ճանաչվել է Պատանեկան ֆուտբոլային լիգայի (Մ-16) սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող:
Ֆուտբոլիստը բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել ամսվա բոլոր երեք հանդիպումներում. նա գոլի հեղինակ է դարձել «Ակրոն-Կոնոպլյովի ակադեմիա»-ի և «Ռուբին»-ի դեմ խաղերում, իսկ «Մաստեր-Սատուրն»-ի հետ մրցավեճում ձևակերպել է գոլ և գոլային փոխանցում:
Այսպիսով, նրա ներդրումն առանցքային է եղել թիմի համար և արժանացել է անհատական պարգևի: