Սեյրան Խուդանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր
13 Հոկտեմբերի 2026, 20:00
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Սեյրան Խուդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Պոկում վարժությունում 4-րդ տեղը զբաղեցնելուց հետո հայ մարզիկը հաջող է հանդես եկել հրում վարժությունում՝ նվաճելով բրոնզե մեդալ, ինչն էլ նրան ապահովել է պատվո հարթակի 3-րդ աստիճանը նաև երկամարտի արդյունքով։