Երկու արծաթ՝ ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում

14 Հոկտեմբերի 2026, 11:59

Սպորտ

Լաս-Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը առայժմ երկու արծաթե մեդալ է նվաճել։

72 կգ քաշային Գասպար Տերտերյանը եւ 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը վճռորոշ գոտեմարտերում համառ պայքարում զիջել են, համապատասխանաբար, ղազախ եւ իրանցի մրցակիցներին եւ արժանացել են արծաթե մեդալի։

Երեկ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը չի կարողացել հաղթահարել Եվրոպայի մեծահասակների գործող չեմպիոն, հունգարացի Լեւանտե Լեւայի արգելքը եւ այսօր փորձելու է նվաճել բրոնզե մեդալ։