«Air India»-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին կեղծ ահազանգի պատճառով
14 Հոկտեմբերի 2026, 13:18
Հնդկական ազգային Air India ավիաընկերության՝ Ֆրանկֆուրտից Նյու Դելի ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջայպուր քաղաքում՝ օդանավում ռումբի առկայության մասին«Air India»-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին կեղծ ահազանգի պատճառով
Հնդկական ազգային «Air India» ավիաընկերության՝ Ֆրանկֆուրտից Նյու Դելի ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջայպուր քաղաքում՝ օդանավում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, որը հետագայում կեղծ է ճանաչվել։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, Boeing 787 Dreamliner ինքնաթիռը Ջայպուրի օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 09:45-ին։ Օդանավակայանը գտնվում է Նյու Դելիից մոտ 280 կմ հեռավորության վրա։
Վայրէջքից հետո համապատասխան ծառայությունների աշխատակիցները մանրակրկիտ զննել են ինքնաթիռը, ինչից հետո թույլատրել են ուղևորներին և անձնակազմի անդամներին լքել այն։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ջայպուրի օդանավակայանի ղեկավարությունը սահմանել է արձագանքման առավելագույն մակարդակ, որը սովորաբար կիրառվում է արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ օդանավի առևանգման դեպքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ավիաընկերությունը հայտնել է, որ ուղևորներին կառաջարկի անվճար փոխել թռիչքի ամսաթիվը կամ վերադարձնել տոմսերի ամբողջ արժեքը։