Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

14 Հոկտեմբերի 2026, 17:30

Սպորտ

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ։

Հայ մարզուհին երկամարտի 202 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։