Մեծ Բրիտանիայում կներկայացվեն Գազայի առաջին լուսանկարիչ Գեղամ Ճեղալյանի արխիվները
15 Հոկտեմբերի 2026, 23:20
Մեծ Բրիտանիայում կմեկնարկի «Photo Kegham of Gaza: Unboxing» խորագրով լայնածավալ ցուցահանդեսը՝ նվիրված Գազայի առաջին լուսանկարիչ Գեղամ Ճեղալյան ավագի ժառանգությանը։ Նա վերապրել է Հայոց ցեղասպանությունը և 1944 թվականին հիմնել քաղաքի առաջին լուսանկարչական ստուդիան։
«Photo Kegham of Gaza: Unboxing an Unmade Archive» նախագծի համադրողը Գեղամ Ջեղալյան ավագի թոռն է՝ Գեղամ Ճեղալյան կրտսերը։
Ցուցահանդեսը կներառվի հեղինակավոր Bristol Photo Festival 2026 փառատոնի ծրագրում և այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 15-ը՝ Albion Dockside ցուցասրահում։
Մինչև Մեծ Բրիտանիա հասնելը՝ ցուցահանդեսն արդեն ներկայացվել է Կահիրեում և Մարսելում։ Այժմ այն առաջին անգամ կներկայացվի բրիտանական հանրությանը։