ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով երեք երեխա է զոհվել

16 Հոկտեմբերի 2026, 14:50

Միջազգային

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք երեխա և մեկ մեծահասակ է զոհվել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Բենդ քաղաքում տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք երեխա և մեկ մեծահասակ է սպանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զոհված երեխաները եղել են հինգ, ութ և տասնմեկ տարեկան, իսկ մեծահասակը՝ ուսուցիչ։

Fox News-ի տվյալներով՝ ևս երկու մարդ հոսպիտալացվել է։ Ընդհանուր առմամբ, ուսումնական հաստատությունում սովորում է շուրջ 400 աշակերտ։

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում։

Հրաձգություն իրականացրած անձը դեպքի վայրում վնասազերծվել է։ Մինչև շենք մտնելը՝ նա կրակ է բացել մոտակայքում գտնվող ավտոմեքենաների ուղղությամբ։ Ենթադրվում է, որ կասկածյալը եղել է ընդամենը 16 տարեկան։