Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումը

17 Հոկտեմբերի 2026, 13:40

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագրով կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենքով նախատեսված նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումը՝ մինչև հատուկ կարգադրություն։

«Սույն բաժնի (a)-ից (c) ենթաբաժիններում նշված կիրառման բացառությունները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը կամ պետքարտուղարը՝ ֆինանսների նախարարի և, անհրաժեշտության դեպքում, առևտրի ներկայացուցչի հետ համաձայնեցնելով, չեն որոշել, որ անհրաժեշտ են հետագա գործողություններ»,- ասվում է փաստաթղթում։

Թրամփը սեպտեմբերի 19-ին ստորագրել էր օրենք, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն։ Փաստաթուղթը թույլ է տալիս նրան մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների համար, որոնք մտնում են ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների հնգյակի մեջ, ինչպես նաև մինչև 500% լրացուցիչ մաքսատուրքեր ԱՄՆ ներկրվող ռուսական ապրանքների համար։