Լեգենդը չի մոռացվում․ Ռուսաստանի մարզադաշտերում ծափահարություններով հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը
17 Հոկտեմբերի 2026, 20:00
Ռուսաստանի գավաթի խաղարկությունից առաջ երկրի 15 քաղաքներում տեղի է ունեցել ծափահարությունների րոպե՝ ի հիշատակ լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի։
Հոկտեմբերի 12-ին լրացել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ Ֆուտբոլային ակումբներն ու տրիբունաներում հավաքված հազարավոր երկրպագուներ միացել են Ռուսաստանի ֆուտբոլային միության նախաձեռնությանը։
«Խորհրդանշական է, որ գավաթային շաբաթվա հանդիպումները վերածվել են համառուսաստանյան հարգանքի տուրքի այն մարդուն, որի անունը հավերժ գրվել է հայրենական ֆուտբոլի ոսկե պատմության մեջ։
Շնորհակալությո՛ւն, Նիկիտա Պավլովիչ։ Մենք հիշում ենք»,- ասվում է ՌԴ սպորտի նախարարության Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։