Կալիֆոռնիայում մոլեգնում են անտառային հրդեհները․ տարհանվել է 16 հազար բնակիչ
18 Հոկտեմբերի 2026, 17:00
2026 թվականի հոկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայում ուժգին անտառային հրդեհ է բռնկվել, որը հասել է Օրինջ շրջանի Սան Կլեմենտե քաղաքի բնակելի թաղամասերին։ Իշխանությունների տվյալներով՝ կրակն ամբողջությամբ ոչնչացրել է առնվազն վեց՝ միլիոնավոր դոլարներ արժեցող առանձնատուն՝ ափամերձ հատվածում։
Տարհանվել է շուրջ 16 հազար բնակիչ՝ 6 հազար տնից։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, սակայն փրկարարների գործը զգալիորեն բարդացնում են Սանտա Անայի ուժեղ քամիները, որոնց պոռթկումների արագությունը հասնում է ժամում 110 կմ-ի։ Քամիները նպաստում են կրակի արագ տարածմանը և խանգարում ավիացիային՝ արդյունավետորեն ջուր ու հրդեհաշիջման քիմիական նյութեր հասցնելու կրակի օջախներին։
Մասնագետները հրդեհի արագ տարածումը կապում են տարածաշրջանին բնորոշ շոգ և չոր եղանակային պայմանների հետ։ Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։