Արթուր Մնոյանը պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի պատվոգրով

18 Հոկտեմբերի 2026, 13:30

Հայեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Արթուր Մնոյանին պարգևատրել է նախագահի պատվոգրով։

Արթուր Մնոյանը զբաղեցնում է Ռուսաստանի նախագահի գործերի կառավարման վարչության Մոսկվայում գործող Միավորված հիվանդանոցի և պոլիկլինիկայի գլխավոր բժշկի՝ բժշկական գծով տեղակալի պաշտոնը։