Էկվադորում քահանան մահացել է եկեղեցում խաչի ընկնելու հետևանքով
18 Հոկտեմբերի 2026, 14:13
Էկվադորի Գուայակիլ քաղաքի «Պերպետուո Սոկորրո» եկեղեցում պատարագի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել. փայտե խաչը պոկվել է պատից և ընկել քահանայի վրա:
Ուղիղ հեռարձակման կադրերում ֆիքսվել են կառուցվածքի ընկնելու պահն ու ծխականների արձագանքը, ովքեր շտապել են օգնության: Սակայն ստացված վնասվածքները մահացու են եղել. հայր Պատրիսիո Ալֆրեդո Սանչես Մոլինարին տեղում մահացել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել ուղիղ եթերով հեռարձակվող պատարագի 27-րդ րոպեին՝ շոկ առաջացնելով ինչպես տաճարում ներկա, այնպես էլ արարողությանը առցանց հետևող հավատացյալների շրջանում: