Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը․ Մոսկվայում հանձնվել է «Սպարտակի» լեգենդի անվան առաջին մրցանակը

18 Հոկտեմբերի 2026, 15:50

Հայեր

Մոսկվայում՝ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի օրը, տեղի է ունեցել նրա անունը կրող մրցանակաբաշխության առաջին հանդիսավոր արարողությունը։ Մրցանակը հիմնադրվել է ի հիշատակ «Սպարտակի» լեգենդար ռմբարկուի, ում համար ֆուտբոլը ոչ թե պարզապես խաղ էր, այլ բարձրագույն արվեստ։

Ի պատիվ Սիմոնյանի խաղային 9 համարի՝ մրցանակները հանձնվել են ինը անվանակարգերում։ Միջոցառմանը ներկա էին համաշխարհային ֆուտբոլի աստղեր․ բեմ են բարձրացել Չեմպիոնների լիգայի հաղթողներ Ուեսլի Սնեյդերն ու Քրիստիան Պանուչին, աշխարհի չեմպիոններ Ռիվալդոն, Ալեխանդրո Գոմեսն ու Դունգան, ինչպես նաև «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան։

Հյուրերի թվում էին նաև ժյուրիի անդամներ Յուրի Սյոմինը, Ալեքսանդր Միրզոյանը, Եվգենի Լովչևը, Միխայիլ Գերշկովիչը և Լիդիա Իվանովան։

«Այսօր շատ կարևոր օր է մեր ընտանիքի համար։ Հազարավոր մարդիկ հայրիկիս ճանաչում են որպես ֆուտբոլին անսահման նվիրված անհատականության, իսկ մեզ համար նա սիրող ամուսին էր, հայր, պապիկ և նախապապ։ Նրա համար ֆուտբոլը բարձրագույն արվեստ էր, իսկ ամենակարևորը՝ մարդիկ ու թիմը։ Հույս ունեմ, որ մրցանակակիրները նույնպես կիսում են այդ արժեքները», — նշել է Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան։