Ֆրանսիայում թալանչիները ջարդուփշուր են արել «Մարսել» ֆուտբոլային ակումբի խանութը

19 Հոկտեմբերի 2026, 11:00

Միջազգային

Ֆրանսիայի Մարսել քաղաքում թալանչիները ջարդուփշուր են արել համանուն ֆուտբոլային ակումբի պաշտոնական խանութը, ինչի հետևանքով այն ստիպված են եղել ժամանակավորապես փակել։ Այս մասին հայտնում է «Մարսել» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

««Մարսել» ֆուտբոլային ակումբը վճռականորեն դատապարտում է բռնության և թալանի գործողությունները, որոնց թիրախ է դարձել Կանեբիեր փողոցում գտնվող մեր պաշտոնական խանութը։ Ակումբը համերաշխություն է հայտնում իր գործընկեր «Puma» ընկերությանը, որը ղեկավարում է խանութը։

Այս իրադարձությունները զգալի նյութական վնաս են պատճառել՝ ստիպելով ակումբին ժամանակավորապես փակել խանութը այցելուների համար։ Այնուամենայնիվ, երկրպագուները կարող են այցելել քաղաքի «Մարսել» ակումբի մյուս պաշտոնական խանութները», — ասվում է հայտարարության մեջ։
Faisons parler Marseille պորտալի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են թալանչիները կոտրում խանութի ցուցափեղկը և ներխուժում ներս։