Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի մինչև 15 տարեկանների (U15) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Աֆրիկյանը 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել թուրք մարզիկ Արսլան Դորուկի նկատմամբ:
Այս հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկն ապահովել է իր տեղը մրցաշարի 1/4 եզրափակիչում: