Նորածնի մահ Ապարանի ԲԿ-ում․ հարազատները բժիշկներին մեղադրում են անգործության մեջ

19 Հոկտեմբերի 2026, 18:30

Հասարակություն

«Ապարան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Դեպքի առթիվ Ոստիկանության Ապարանի բաժին է դիմել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 35-ամյա Ք․ Հ․-ն։

Քաղաքացին հայտնել է, որ առավոտյան ժամը 10:00-ին իրենց հարսին տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։ Ըստ հարազատի՝ իրենք ժամերով սպասել են հիվանդանոցում, սակայն բուժանձնակազմը միայն 6-7 ժամ անց է մոտեցել հղի կնոջն ու նրա հարազատներին։