Եվրոպայում անկարգությունները կապված են միգրացիոն քաղաքականության ձախողման հետ և անպայման շարունակվելու են․ Վադիմ Տրուխաչով

19 Հոկտեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վադիմ Տրուխաչովը Alpha News-ին մեկնաբանել է Ֆրանսիայում և Բելգիայում տեղի ունեցող անկարգությունները, բողոքի ցույցերի պատճառները, եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունն ու ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած քայլերը։

Փորձագետի կարծիքով՝ ներկայիս անկարգությունների հիմնական պատճառներն են միգրացիոն և ինտեգրման քաղաքականության ձախողումը, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսին ձևավորված սոցիալական պետության մոդելի ճգնաժամը։

«Ֆրանսիայում և Բելգիայում անկարգություններն ավելի քիչ են կապված սոցիալական քաղաքականության ձախողման և այն հանգամանքի հետ, որ 20-րդ դարի 1950-1960-ական թվականներին ձևավորված սոցիալական պետության մոդելն իրեն սպառել է։ Դրանք շատ ավելի մեծ չափով պայմանավորված են միգրացիոն և ինտեգրման քաղաքականության ձախողմամբ, քանի որ անկարգությունների մասնակիցների մեծ մասը և դրանց հիմնական հրահրողները Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթածների ընտանիքների երրորդ սերնդի ներկայացուցիչներ են։

Նրանք դժգոհ են նպաստների կրճատումից։ Դրանք, ըստ էության, կրճատվում են, քանի որ հարկային բազան նվազել է, անհրաժեշտ է գումար հատկացնել Ուկրաինային աջակցելու համար, իսկ նպաստներ ստանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է», — նշել է Տրուխաչովը։

Քաղաքագետի խոսքով՝ անկարգությունների ներկայիս ալիքը կարող է մարել, սակայն ներգաղթյալների համայնքների ներկայացուցիչների ինտեգրման խնդիրը կմնա չլուծված և պարբերաբար կրկին կսրվի։