Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ
19 Հոկտեմբերի 2026, 23:55
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը։
Թիմային հաշվարկում Հայաստանի երիտասարդական հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ մինչև 23 տարեկանների հավաքականը եզրափակել է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը՝ գրավելով չորրորդ հորիզոնականը։