Փաշինյանը կոչ է անում պայքարել ընտրակաշառքի դեմ, մինչդեռ ՔՊ-ական թեկնածուների վերաբերյալ ահազանգեր կան

20 Հոկտեմբերի 2026, 10:30

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող եւ կամ խոստացող թեկնածուների եւ քաղաքական ուժերի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որեւէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։

Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։

Կեցցե՛ ժողովրդավարությունը։

Նշենք, որ մի շարք համայնքներում ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է միայնակ՝ առանց ընդդիմադիր թեկնածուների։

Արդեն ահազանգեր են ստացվել այն մասին, որ ՔՊ-ական համայնքապետերը, գտնվելով արձակուրդում, վարել են ավագանու նիստեր։ Ահազանգ է ստացվել նաև, որ Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը, ենթադրաբար, նախընտրական կաշառքի դրսևորմամբ հեռախոս է խոստանում, ինչպես նաև քաղաքական գովազդում ներգրավում է անչափահասի։

Հիմա եթերում