Ալեն Ղևոնդյանը և Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի
20 Հոկտեմբերի 2026, 17:25
Ալեն Ղևոնդյանը և Ռուբեն Մելիքյանը դատական կարգով վիճարկում են Երևանի պետական համալսարանից իրենց ազատման մասին հրամանները։
Ալեն Ղևոնդյանը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը։ Աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նա պահանջում է որպես հատուցում բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։
Ռուբեն Մելիքյանն իր հերթին պահանջում է անվավեր ճանաչել 2026 թվականի օգոստոսի 17-ի թիվ 155/100-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։