Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը

21 Հոկտեմբերի 2026, 11:10

Հասարակություն

5tv.am—ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: 

ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետերից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասաց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»: 

ԱԱԾ-ից ևս մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկել ենք, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Հիմա եթերում