Արցախի հայաթափումից հետո ավելի սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Միրզոյանին

21 Հոկտեմբերի 2026, 13:18

Քաղաքականություն

Ազգային ժողովում «TRIPP» նախագծի քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հակադարձել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ հիշեցնելով իշխանությունների օրոք տեղի ունեցած պատերազմներն ու Արցախի հայաթափումը։

Անդրադառնալով Միրզոյանի՝ նախատեսվող մաքսային փոփոխություններն «սահմռկեցուցիչ» որակելուն՝ Ղահրամանյանը նշել է, որ այս իշխանությունների օրոք տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո դժվար է ավելի սահմռկեցուցիչ բան պատկերացնել։

«Ձեր կառավարության օրոք երկրի գլխին բերած աղետներից, երեք պատերազմներից և Արցախի հայաթափումից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել։ Թեև դրանից ավելի սահմռկեցուցիչ կարող է լինել, եթե Աստված մի արասցե, նույնը բերեք Հայաստանի Հանրապետության գլխին։ Նկատի ունեմ՝ ՀՀ ժողովրդին տեղահան չանեք»,- ասել է պատգամավորը։

Հիմա եթերում