Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանի ճգնաժամի կարգավորմանը․ Պուտին

21 Հոկտեմբերի 2026, 14:10

Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանի ճգնաժամի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ։

Այսօր Պուտինն ընդունել է Ուիթքոֆին Սանկտ Պետերբուրգում։ Բանակցություններն անցկացվում են Ստրելնայի Կոնստանտինյան պալատում։

«Դուք գիտեք, որ մենք առանձնահատուկ, վստահելի հարաբերություններ ունենք Իրանի և մեր իրանցի գործընկերների հետ, քանի որ դրանք ձևավորվել են տասնամյակների ընթացքում։ Եվ եթե մենք կարող ենք թեկուզ ինչ-որ բան անել այս ճգնաժամի կարգավորման համար, ապա մենք հաճույքով կանենք դա»,- ասել է Պուտինը։

Հիմա եթերում