Ուիթքոֆը նախադրյալներ է տեսնում Ուկրաինայի հակամարտությունում հրադադարի հասնելու համար
21 Հոկտեմբերի 2026, 14:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ հիմքեր են ստեղծվել։
Հանդիպումն ընթանում է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Հուսով եմ, որ իսկապես անհրաժեշտ հիմքեր են ստեղծվել, որպեսզի կարողանանք հաջողությամբ հասնել ուկրաինական-ռուսական հակամարտությունում հրադադարի հաստատմանը», — ասել է Ուիթքոֆը։