Հայաստանի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ցույց է տալիս իրավիճակի լրջությունը․ Ալեքսեյ Լեոնկով
21 Հոկտեմբերի 2026, 21:40
Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Հայաստանին վերաբերող զեկույցին։
«Բանն այն է, որ սա պարզապես բանավոր հայտարարությունների շարք չէ։ Եթե արդեն փաստաթուղթ է հայտնվել, ապա դա կարելի է համարել ծրագրային որոշում։ Այսինքն՝ իրավիճակը բավականին լուրջ է։ Հնարավոր է՝ հետագայում նաև որոշակի ժամկետներ սահմանվեն, ինչը կլինի հաջորդ քայլը։ Երբ այս երկու իրադարձությունները համընկնեն, Հայաստանը կանջատվի ամեն ինչից և ստիպված կլինի ամեն ինչ ստանալ համաշխարհային գներով»,- նշել է փորձագետը։
Լեոնկովի կարծիքով՝ Հայաստանում խոշոր տվյալների կենտրոնի առկայությունը մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով դրա հնարավոր կապը ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ։