Համաշխարհային օպերայի նոր անուն․ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային մրցույթում

21 Հոկտեմբերի 2026, 23:00

Մշակույթ

Օպերային երգչուհի Արփի Սինանյանը դարձել է Գերմանիայում անցկացվող «Neue Stimmen» հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթի հաղթողը։ Երգչուհին առաջին մրցանակն է նվաճել կանանց անվանակարգում՝ ստանալով նաև 15 հազար եվրո դրամական պարգև։

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Գյուտերսլոյի Stadthalle համերգասրահում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ութ երիտասարդ օպերային կատարողներ։

Արփի Սինանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը, ապա ուսումը շարունակել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում։

«NEUE STIMMEN» միջազգային մրցույթն անցկացվում է 1987 թվականից։ Դրա նպատակն է աջակցել երիտասարդ օպերային տաղանդներին և նպաստել նրանց համագործակցությանը աշխարհի առաջատար օպերային թատրոնների հետ։