Եթե Երևանն ավելի վճռական քաղաքականություն վարեր, շատ բան հնարավոր կլիներ կանխել. Ստանիսլավ Տարասով

30 Օգոստոսի 2023, 17:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լաչինի միջանցքում Արցախի ֆուտբոլային ակումբի երեք տղաների առևանգման դեպքը։

«Սա ինչ-որ մութ պատմություն է, ինչ-որ արգելված հնարքներ: Ինչո՞ւ է մարդկանց առևանգում տեղի ունենում. աժիոտաժ, լայնածավալ գործողությունների մոտիվացիա է առաջանում»,- ասել է փորձագետը։

Տարասովի խոսքով, Ադրբեջանի գործողությունների հետևում կարող է կանգնած լինել ինչ-որ երրորդ ուժ, քանի որ այդ առևանգումների քաղաքական հետևանքները անշահավետ են հենց Բաքվի համար։

«Ադրբեջանը քաջատեղյակ է, որ հայկական կողմն արդեն դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, նրանք միջազգայնացնում են ղարաբաղյան խնդիրը, և Ադրբեջանն այլևս չի կարողանում խցաին տարբերակով կոնվերտացնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր հաղթանակը։ Նրանք որոշ միջնորդների ներկայությամբ հնարավորություն ունեցան ծածուկ բանակցել Փաշինյանի հետ։ Չի ստացվում, սկանդալներ են առաջ բերվում, ուժային եւ իր ծրագրերի իրականացման այլ սցենարների համար նրա ձեռքերը կապված են։ Հետեւաբար, այս համատեքստում, առեւանգումները ինչ-որ սադրանք են, պարզ չէ, թե ում է դա ձեռնտու»,- նշել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները ավելի վճռական քաղաքականություն վարեին, հնարավոր էր ինչ-որ բան կանխել։ Նա նշել է, որ պաշտոնական Երեւանն իրեն երկակի է պահում՝ երես թեքեց Ռուսաստանից եւ գնաց դեպի Արեւմուտքի հետ համագործակցության։

«Երևանի համար այսօր Մակրոնն ու Բայդենն են կարևոր: Նրա հաճախորդները նրանք են: Իրավիճակը ինչ-որ կերպ կարգավորելու Պուտինի կոչերը չեն աշխատում: Դե, հիմա հայերը պետք է անցնեն իրենց շրջանն Արևմուտքով։ Ուզում են, թո՛ղ անցնեն»,- ասել է Տարասովը։

Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն պաշտպանում ռուսական կողմի առաջարկները, իսկ արդյունքում, Մոսկվան է մեղավոր դուրս գալիս։

«Որպեսզի անցակետ չլինի Լաչինի միջանցքում, անհրաժեշտ էր ավելի մանրամասն գրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը պնդել է Մոսկվան և ինչից հրաժարվել են Երևանն ու Բաքուն: Դե, Երեւանը լռում է ու էմոցիոնալ արձագանք է ցույց տալիս, ասում է, որ ռուսները պետք է դա անեն։ Ռուսներն էլ ասում են՝ այո՛, մենք պետք է դա անենք, բայց եկե՛ք պայմանավորվենք»,- եզրափակել է Տարասովը։